Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրել, որով իրենց գործատուին մեղադրում են աշխատանքային օրենսգրքի խախտման մեջ: Մասնավորապես, խոսքը ընդմիջումները ժամանակին չտրամադրելու, այդ թվում նաեւ` ճաշի ընդմիջումը, ինչպես նաեւ՝ աշխատավարձերն ուշացնելու մասին է: Հայցում նշվում են ինչպես տեխնոլոգիական հսկայի ներկայիս, այնպես էլ՝ արդեն ազատված աշխատակիցների անունները: Նշվում է, որ դեռեւս 2011թ. Քյալիֆորնիայում հայցը նախապես ներկայացրել էր 4 աշխատակից, սակայն օրեր առաջ դատարանն այն միավորել է հավաքական հայցի հետ, որը հնարավորություն է տվել ավելացնել հայցվորների թիվը: Ներկայացված փաստաթղթերում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկն ստիպված է եղել 5 ժամ աշխատել առանց ընդմիջման, իսկ ճաշն ընդհանրապես չի մատուցվել ողջ օրվա ընթացքում: Դեռեւս հայտնի չէ փոխհատուցման չափը, սակայն փաստաբանի խոսքով` մնում է միայն որոշել փոխհատուցվող գումարի չափը:
- Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին
- Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա
- Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում
- Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին
- Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե
- Բջջայինների գողությունը կբարդանա
- Ինդիանայում փակվել է պողպատի գործարանը
- Բյուջեն հավելուրդային է եղել
- Դեթրոյթը սնանկ ճանաչվեց
- Washington Post թերթի գլխավոր գրասենյակը վաճառվել է