amga.tv

Switch to desktop Register Login

Բոլիվիայի ոստիկաններն ապստամբել են

bol 1Բոլիվիայի ոստիկանության էլիտար ջոկատի շուրջ 40 աշխատակիցներ գրավել են նախագահական պալատից 100 մետր հեռավորության վրա գտնվող զորամասերը: Հատուկջոկատայինների հետ ապստամբությանը մասնակցում են նաեւ նրանց կանայք: Ոստիկաններն այսօր գրավել եւ բառացիորեն ավիրել են Լա-Պասում հետախուզության ծառայության շենքը: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները շենքից հանել եւ այրել են հետախուզության ծառայության ողջ թղթային արխիվը, նաեւ կոտրել են համակարգիչները: Այդ շենքում է գտնվում Ինտերպոլի գրասենյակն ու ոստիկանների կարգապահական տրիբունալը, որոնք եւս տուժել են: Այս ամենը տեղի է ունեցել նախագահական նստավայրից 100 մետր հեռավորության վրա: Խռովությունը բարձրացրել են ոստիկանության մարտավարական-օպերատիվ ջոկատի աշխատակիցները: Հատուկջոկատայինները բողոքում են, որ իրենց նվազագույն աշխատավարձը 178 դոլար է: Ընդ որում, զինվորականները, նրանց խոսքերով, երկու անգամ ավելի են ստանում: Ապստամբները փակել են նախագահական պալատ տանող ճանապարհը: Այս պահին երկրի նախագահ Էվո Մորալեսը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում: Զորամասերի գրավումը չորեքշաբթի սկսված ոստիկանության համազգային բողոքի ակցիայի գագաթնակետն է: Բացի վարչական մայրաքաղաք Լա Պասից, խռովություններ են սկսվել նաեւ Սուկրեում, Օրուրոյում, Պոտոսիում, Կոչաբամբայում եւ Սանտա Կրուզում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version