Created on Thursday, 15 May 2014 23:30 Written by AMGA TV
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե երկիրը չարդիականացնի ճանապարհները, նավահանգիստները, կամուրջները, գործարարներն այլ երկրներ կորոնեն իրենց միջոցները ներդնելու համար: Օբաման ելույթ է ունեցել Նյու Յորք նահանգի Թերիթաուն քաղաքում, Թափըն Զիի կամուրջի մոտ: Կամուրջը լուրջ վերանորոգվել է, եւ արժեցել 4 միլիարդ դոլար: Օբաման մեղադրել է հանրապետականներին՝ երկրի ենթակառուցվածքների արդիականացումն արգելակելու համար: Նրա խոսքով, կամուրջի վերանորոգման թույլտվությունը տեւել է հինգ տարի, իսկ վերանորոգումն ընդամենը մեկուկես: Նա նշել է, թե Միացյալ Նահանգների ողջ տարածքում ենթակառուցվածքները վերանորոգման եւ արդիականացման կարիք ունեն, օրենսդիրներին կոչ է արել արագ քննարկել այդ հարցը, քանի որ դա դրական կազդի նաեւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: