amga.tv

Switch to desktop Register Login

Մասաչուսեթսում ցեղասպանության զոհերի նոր հուշարձան

geno 7Լոելում, Մասաչուսեթսի քաղաքապետարանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան է կանգնեցվել: Մոր Ձեռքերը Հուշարձանի նախագիծը հայ համայնքի անդամների եւ քաղաքապետ Ջեյմս Միլինազոյի օգնությամբ սկսեց իրագործվել 2011թ.-ից: Հետագայում նրանց միացան Մերիմակ Վյալիի Հայոց ցեղասպանության հուշարձանի կոմիտեի անդամները: Բրոնզից եւ գրանիտից պատրաստված հուշարձանի նախագծի հեղինակը Դանիել Վարուժան Հեջինյանն է: Հուշարձանի վերեւի հատվածում կան հյուսող եռաչափ ձեռքեր: Մեծ խաչը տեղակայված է ձեռքերի ներքեւում: Գործվածքի մի մասը, որը կախված է խաչի վրա, խորհրդանշում է հայկականության ուժն ու գեղեցկությունը: Խաչի ներքեւում մակագրություն կա. -Հանգույց առ հանգույց նրա ձեռքերը հյուսում են հայ ժողովրդի պատմությունը: Չնայած ցեղասպանության ցավին եւ սարսափին՝ հայ ժողովուրդը հանգույց առ հանգույց վերականգնում է իր հույսերը եւ երազանքները, քանի որ մենք ծաղկում եւ բարգավաճում ենք:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version