Created on Wednesday, 14 May 2014 00:49 Written by AMGA TV
Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` պատասխանելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ հարցին: Նա նշել է, թե փորձում է դրական բաներ գտնել Թուրքիայի վարչապետի հայտարարության մեջ: -Բայց իհարկե, ես կենտրոնական հարցն համարում էի այն, որ այդ ջարդերը որակվեն իբրեւ ցեղասպանություն: Կա մեկ լուծում, եւ դա ցեղասպանության ճանաչումն է, -եզրափակել է Ֆրանսիայի ղեկավարը: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը երեկ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: