A+ A A-

Իսկական դրամա Իրանում

iranm 5Իրանում չեղարկված մահապատժի դրամատիկ նկարները հայտնվել են համացանցում: Մահապատիժը չեղյալ է հայտարարել 6 տարի առաջ սպանված դեռահասի մայրը: Վերջին պահին կինը ապտակել է մարդասպանին՝ հրապարակավ ներելով նրան: Սպանությունը տեղի էր ունեցել 7 տարի առաջ, հյուսիսային Մազանդարան նահանգի Ռոյան քաղաքում: 20-ամյա Բալալը վիճել էր 17-ամյա Աբդուլլա Հուսեյնզադեի հետ, հանել դանակը եւ սպանել նրան: Համաձայն իրանական օրենքների, դատապարտյալին սպառնում էր կախաղանը: Սպանվածի մայրը պետք է հրեր նրա տակ դրված աթոռը, սակայն նա մոտեցել եւ ապտակել էր իր որդուն սպանողին: Մեղադրյալի մայրն այդ քայլից հետո արտասվելով փաթաթվել է սպանված տղայի մորը եւ շնորհակալություն հայտնել, իսկ փրկված մեղադրյալը համբուրել է նրա ոտքերը։ Սպանվածի ծնողները նշել են, թե որդու սպանությունը դժբախտ դեպք են համարում, իսկ Բալալը պատահաբար է սպանել Աբդուլլային: Նշենք, որ Իրանը համարվում է աշխարոհւմ ամենաշատ մահապատիժներ կիրառող երկրներից մեկը: Միայն անցած տարի այնտեղ պաշտոնական տվյալներով մահապատժի է ենթարկվել 369 մարդ: Հասան Ռոուհանիի իշխանության գալուց հետո մահապատիժների թիվը երկրում կտրուկ աճել է:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2014 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel