amga.tv

Switch to desktop Register Login

Երեք հայերի դատարանը մեղավոր ճանաչեց

fraud 6Գլենդելաբնակ Ռաֆայել Փարսադանյանը մեկն է այն երեք հայազգի տղամարդկանցից, ում դատարանը մեղավոր է ճանաչել 99 Cents Only խանութների հարյուրավոր գնորդների տվյալների գողության ու բանկային խարդախության գործով: Մյուս երկուսը՝ Մհեր Դարբինյանն ու Արման Շարոպետրոսյանը, նույնպես մեղավոր են ճանաչվել կրեդիտ քարտերի պատճենման գործում իրենց մասնակցության համար: Հաղորդվում է, որ նրանք կապեր են ունեցել AP խմբավորման հետ: Քննության նյութերի համաձայն՝ Դարբինյանը ձեռք է բերել կրեդիտ քարտեր պատճենող սարքեր եւ բաժանել հանցակիցներին, ովքեր դրանք գաղտնի տեղադրել են Հարավային Քյալիֆոռնիայի 99 Cents Only խանութներում՝ զոհերին պատճառելով ավելի քան 2 մլն դոլարի վնաս: Դարբինյանն ու Փարսադանյանը բաժանել են զոհերից գողացված տվյալները հանցակիցներին, ովքեր կեղծ կրեդիտ քարտերի կիրառմամբ զոհերի հաշիվներից գումար են դուրս բերել: Թե երբ կկայանա գործով դատավճիռը՝ հայտնի չէ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version