Created on Saturday, 19 April 2014 00:04 Written by AMGA TV
Ուիթիերում ոստիկանությունը բարեհաջող ավարտել է 12 ժամ տեւած շրջափակումը՝ ազատելով պատանդառված կնոջն ու ձերբակալելով կասկածյալին, ում ինքնությունն առայժմ չի հաղորդվում: Շրջափակումը սկսվել էր հինգշաբթի, երեկոյան ժամը 4-ին, 7900 Bright Avenue հասցեում: Դեպքի վայր հրավիրվել էին լոս Անջելես քաունթիի շերիֆի օգնականները, Ուիթիերի ոստիկաններն ու հատուկ ջոկատը: Հոգեբանները կապվել էին կասկածյլի հետ եւ գրեթե 12 ժամ բանակցություններ վարել նրա հետ: Առավոտյան, ժամը 4:20-ի սահմաններում կասկածյալն ազատ էր արձակել պատանդին եւ հանձնվել իրավապահներին: Դեպքի դրդապատճառները դեռ հայտնի չեն, որեւէ մեկը չի վիրավորվել: Շրջափակման ժամանակ իրավապահները տարհանել էին մերձակա տների մոտ 50 բնակիչների: Հետաքննությունը շարունակվում է: