amga.tv

Switch to desktop Register Login

Ոստիկանները սխալմամբ անմեղ մարդու են սպանել

wokner 5Լոս Անջելեսի շերիֆի օգնականները խոստովանել են, որ սխալմամբ գնդակահարել են հեռուստատեսային պրոդյուսեր 30-ամյա Ջոն Ուինքլերին՝ նրան շփոթելով երեք մարդու պատանդ վերցրած անձի հետ: Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի երեկոյան: Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ Ուինքլերին եւ եւս երկու տղամարդու Նորթ Հալիվուդի բնակարաններից մեկում պատանդ էր վերցրել դանակով զինված 27-ամյա Ալեքսանդեր ՄակԴոնալդը: Պրոդյուսերին հաջողվել է երկրորդ պատանդի հետ դուրս վազել տնից, որից հետո բախվել էր իրավապահներին: Երեք սպաներ Ուինքլերին շփոթել են հանցագործի հետ եւ միաժամանակ մի քանի կրակոց արձակել: Տուժածը հիվանդանոցում մահացել էր: Ինքը՝ ՄակԴոնալդը, ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ ՄակԴոնալդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում: -Անմեղ մարդուն կյանքից զրկելը մեծագույն մղձավանջ է ոստիկանության աշխատակցի համար,-հայտարարել է ժամանակավոր շերիֆ Ջոն Սքոթը մամուլի ասուլիսի ժամանակ: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version