Created on Saturday, 30 November 2013 22:11
Գործազրկության նպաստների համար դիմած ամերիկացիների թիվը նվազում է, ինչը վկայում է ամերիկյան աշխատաշուկայում իրավիճակի բարելավման մասին: Աշխատանքի նախարարության պաշտոնական տվյալներով, այս շաբաթ նպաստի համար դիմել են 316 հազար ամերիկացիներ, ինչը 10 հազարով պակաս է նոյեմբերի երկրորդ շաբաթվա տվյալներից եւ ամենացածր ցուցանիշն է վերջին երկու ամսվա ընթացքում: Գործազրկության ցուցանիշները բարելավվում են վերջին վեց ամիսների ընթացքում, իսկ դա նշանակում է, որ աշխատակիցների կրճատումը պակասել է: Դաշնային պահուստային համակարգի վերջին տվյալներով, գործազրկության մակարդակը 7,3 տոկոս է, սակայն վերլուծաբանները կարծում են, որ նոր տվյալներով, այդ ցուցանիշը կնվազի: