amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ տնտեսության հեռանկարները մշուշոտ են

eco 2ԱՄՆ տնտեսական զարգացման հեռանկարներն այժմ զգալիորեն ավելի մշուշոտ են, քան մի քանի ամիս առաջ: Այս մասին վկայում է նոր կանխատեսումը, որը հրապարակել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկին: Նրա գնահատումների համաձայն՝ այս տարվա արդյունքներով տնտեսական աճի տեմպերը կկազմեն 2.4 տոկոս: Դա 0.5 տոկոսով ցածր է այն ցուցանիշից, որը կանխատեսվել էր ապրիլին: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի խոսքով, 2013 թվականին երկրում տնտեսական աճը կկազմի 2.2 - 2.8 տոկոս, իսկ 2014 թվականին՝ 3-3.5 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ԴՊՀ-ի ղեկավարությունը հեռանկարների լուրջ վատթարացում է տեսնում աշխատանքի շուկայում: Մոտակա տարիներին երկրում կգրանցվի գործազրկության բարձր մակարդակ: Այսպես, սպասվում է, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կկազմի 8-ից 8.2 տոկոս, 2013 թվականին՝ 7.5-ից 8 տոկոս, իսկ 2014թ.՝ 7-7.7 տոկոս: Բեն Բեռնանկին ասել է, որ գործազրկության դեմ մղվող պայքարի բնագավառում կանխատեսվում է սոսկ աննշան առաջընթաց: Նրա խոսքով՝ հենց համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի դանդաղումը եւ բնակչության զբաղվածության խնդիրներն են տնտեսական զարգացման հիմնական սպառնալիքները: Ըստ ԴՊՀ-ի գնահատումների՝ տարեվերջին գործազրկության մակարդակը կկազմի 8ամբողջ2 տոկոս, այսինքն՝ 0ամբողջ4 տոկսով ավելի բարձր, քան սպասվում էր:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version