amga.tv

Switch to desktop Register Login

Ինդոնեզիայում ինքնաթիռն ընկել է տների վրա

jak 1Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող փոխադրական ինքնաթիռն այսօր ընկել է այդ երկրի մայրաքաղաքի՝ Ջակարտայի բնակելի թաղամասերի վրա: Նախնական տեղակատվության համաձայն՝ ուսումնավարժական թռիչք կատարող ինքնաթիռում յոթ մարդ է եղել: Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն Էլ զոհվել են: Աղետի վայր են ժամանել հրշեջներն ու բժիշկները: Տեղական հեռուստատեսությունը կրակով բռնկած շենքերի կադրեր է ցուցադրում, որոնցից երկինք է ձգվում թանձր սեւ ծխի սյունը: Ականատեսների գնահատումների համաձայն՝ ինքնաթիռն ընկնելիս հարվածել է 6-8 շենքի: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հալիմ Պերդանակուսումա օդանավակայանից ոչ հեռու, ուղիղ փողոցում` մխրճվելով շենքերի մեջ: Ինդոնեզական օդուժի պաշտոնական ներկայացուցչի տեղեկացմամբ` զոհվել է 10 մարդ` 7 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը եւ 3 բնակիչ: Զոհվածներից մեկը փոքրիկ երեխա է: Ականատեսների հաղորդմամբ` ավելի քան ութ ժամ հրշեջները չեն կարողացել մարել դեպքի վայրում առաջացած կրակը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version