amga.tv

Switch to desktop Register Login

Հոլդերին մեղադրում են Կոնգրեսին չհարգելու մեջ

hold 1ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը առաջարկել է ընդհանուր քվեարկության դնել մի որոշում, որով գլխավոր դատախազ Էրիկ Հոլդըրը մեղադրվի Կոնգրեսի նկատմամբ հարգանք չդրսեւորելու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, որոշման օգտին արտահայտվել է հանձնաժողովի 23 անդամ, դեմ՝ 17-ը: Կոնգրեսը Հոլդըրին մեղադրում է, որ նա ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից թաքցրել է Fast and Feries գործողությանը վերաբերող փաստաթղթերի մի մասը, որի ընթացքում ամերիկացի գործակալները միտումնավոր զենք են վաճառել մեքսիկացի ելուզակներին՝ պարզելու համար ԱՄՆ-ի սահմանով զենքի մաքսանենգության ուղիները: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր հատուկ արտոնությունն այդ փաստաթղթերի գաղտնիությունը պահպանելու համար: Նշվում է, որ Օբաման իր նախագահության օրոք այս հնարավորությունը կօգտագործի առաջին անգամ: Հանրապետականներն, իրենց հերթին, պահանջում են փաստաթղթերի հրապարակում՝ ենթադրելով, որ դրանք բովանդակում են նախագահի վարչակազմին վարկաբեկող տեղեկություններ, եւ որ Օբաման դրանք թաքցնում է, քանի որ այդ փաստաթղթերը կարող են իրեն վնասել նախագահական ընտրությունների նախաշեմին: Նշված գործողության ընթացքում վաճառվել է ավելի քան երկու հազար միավոր զենք: 2010թ. դեկտեմբերին այդ կերպ վաճառված զենքով սպանել են ամերիկացի սահմանապահի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version