Created on Saturday, 13 July 2013 22:42 Written by AMGA TV
Ազատամարտիկ Շամիր Սահակյանն այսօր Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ է սկսել՝ իր բնակության վայրի հարցը լուծելու պահանջով: 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Սահակյանը հանդիպել է Սեյրան Օհանյանին, ով հանձնարարել է բնակարան տրամադրել նրան: Հանդիպման հաջորդ օրը նախարարության սոցիալական վարչության պետն ասել է, որ այդ բնակարանը ուրիշ տեր ունի, եւ ազատամարտիկը պետք է սպասի՝ մինչեւ այդ հարցը լուծվի: Սահակյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր իրեն տանում-բերում են, փափուկ բարձ են դնում գլխի տակ, սակայն բնակարան չեն տալիս: Ազատամարտիկը 50 հազար դրամ թոշակ է ստանում եւ չի կարողանում բնակարանի վարձ վճարել: -Եթե տան վարձ եմ տալիս, երկու երեխաներս սոված են մնում, եթե երեխաներին կերակրում եմ, պարտքեր են կուտակվում,- ասել է Սահակյանը: Նա փորձել է կրկին հանդիպել նախարարի հետ, սակայն հանդիպում չեն նշանակել: Սահակյանը կարծում է, թե նախարարը չգիտի, որ հրամանը չի կատարվել: