amga.tv

Switch to desktop Register Login

Հացադուլին մասնակցում է 12,4 հազար դատապարտյալ

hac 6Կալիֆոռնիան պաշտոնապես հաստատել է, որ տեղի բանտերում հացադուլին մասնակցում է 12.4 հազար մարդ: Պատիժների իրականացման եւ բանտարկյալների ռեաբիլիտացման բաժինը հրաժարվել է անվանել այն ուղղիչ հաստատությունները, որոնցում անցկացվում է բողոքի ակցիան: Ինչպես հայտարարել է բաժնի մամլո քարտուղար Դեբրա Հաֆմընը, հացադուլի կազմակերպիչները բանտային ավազակախմբերն են: Նրա խոսքերով՝ հայտարարությունն այն մասին, թե որ բանտերն են մասնակցում ակցիային, որոնք՝ ոչ, կարող է սպառնալ դատապարտյալների անվտանգությանը, որոնք չեն միացել բողոքի ակցիային: Կալանավորների գլխավոր պահանջն բանտային ռեժիմի բարելավումն է, ներառյալ իրենց տրվող կերակուրը եւ բանտերում վերականգնողական ծրագրերի իրագործումը: Հացադուլը սկսել էին 30 հազար բանտարկյալներ, բայց այժմ մնացել են 12,4 հազարը: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version