Created on Friday, 22 June 2012 03:29 Written by AMGA TV
Հունիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում Bloomberg գործակալության անցկացրած համազգային սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 13 տոկոսով գերազանցում է նրա գլխավոր մրցակից Միթ Ռամնիի վարկանիշին: Հարցման արդյունքները վկայում են, որ Օբաման, ի տարբերություն ընտրողների 40 տոկոսի հավանությանն արժանացած Ռամնիի, իր 53 տոկոսով նախագահական հեռակա պայքարի առաջատարն է: Ռամնիին սատարողներից ընդամենը 1/3-րդն է ընդունել, որ իրենց նախընտրած թեկնածուն ի վիճակի է լուծել թե ներքին, թո արտաքին քաղաքականությունում առկա խնդիրները: Մինչդեռ Օբամայի դեպքում այդ կարծիքին է նշված 53 տոկոսի ճնշող մեծամասնությունը: Այս հարցումը միակն է առայսօր, որ գործող նախագահի հարցում նման բարձր վարկանիշ է արձանագրել: Ավելի վաղ անցկացվածները փաստում են, որ Օբաման գերազանցում է Ռամնիին ընդամենը 2-ից –3 տոկոսով: