A+ A A-

Կոլումբիան ԱՄՆ-ին է հանձնել թմրաբարոնին

loco 5Կոլումբիայի իշխանությունները ԱՄՆ-ին են արտահանձնել թմրաբարոն Դանիել Բարերային, որը հայտնի է El Loco` Խելագար մականունով: Նյու Յորքի դաշնային երկու դատարաններ Բարերային հեռակա կարգով թմրանյութերի մաքսանենգության մեղադրանք էին առաջադրել: Համանման մեղադրանքներ նրան նաեւ Ֆլորիդայում են ներկայացրել: Հայտնի չէ, թե այդ նահանգներից որում կդատվի թմրավաճառը: Բարերային կալանավորել էին 2012թ. սեպտեմբերին Վենեսուելայում՝ կոլումբիական անվտանգության ուժերի գործողության ընթացքում, որոնց աջակցում էին ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Ավելի ուշ իրավապահ մարմինները հայտարարել էին, որ արդարադատությունից թաքնվող Բարերան մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, նաեւ ծծմբաթթվով փորձել է այրել մատների ծայրերը՝ մատնահետքերի նույնականացումը անհնար դարձնելու նպատակով: Վենեսուելայի իշխանությունները նաեւ Բարերային պատկանող մի քանի առանձնատներ, ագարակներ եւ բնակարաններ էին առգրավել, նաեւ՝ զբոսանավ եւ 48 ավտոմեքենաներ: Ավելի ուշ հանցագործին հանձնել էին Կոլումբիային: Բարերան մինչեւ բռնվելը Կոլումբիայի ամենաորոնվող հանցագործն էր: Նրա մասին տեղեկության համար այդ երկրի իշխանությունները 2,7 մլն դոլար էին խոստանում, հինգ միլիոն էլ ԱՄՆ-ն էր խոստանում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel