A+ A A-

Նդրանգետայի պարագլխին ձերբակալել են

onz 7Կոլումբիայի ոստիկանությունը հայտնել է իտալական Նդրանգետա կազմակերպված հանցախմբի առաջնորդ Ռոբերտ Պանունցիի ձերբակալման մասին: Նրան մեղադրում են կոկաինի տրանսատլանտյան մատակարարումներ կազմակերպելու մեջ: Պանունցիին կոլումբիացի հայտնի թմրաբարոնի պատվին անվանում են իտալացի Պաբլո Էսկոբար, նրան ձերբակալել են նախօրեին` Բոգոտայի առեւտրի կենտրոնում: Տեղի իրավապահ մարմիններին աջակցել է Թմրանյութերի դեմ պայքարի ամերիկյան վարչությունը: Ձերբակալվածի մոտ կոլումբիական կեղծ փաստաթղթեր են հայտնաբերել` Սիլվանո Մարտինոյի անունով: Նդրանգետայի առաջնորդը հետախուզվում էր 2010թ.-ից` Հռոմի մասնավոր հիվանդանոցից փախչելուց հետո, որտեղ նրան ուղարկել էին բանտից` սիրտը բուժելու համար: Ենթադրվում է, որ նրա ղեկավարությամբ հանցագործները մինչեւ երկու տոննա կոկաինի ամենամսյա մատակարարումներ են կազմակերպել Եվրոպա: Կոլումբիական իշխանությունները Պանունցիին առաջին անգամ ձերբակալել էին 1994թ., այն ժամանակ նրան Իտալիա էին արտաքսել, սակայն վերջինս կարողացել էր փախչել: 1999թ. նրա նկատմամբ կրկին հետախուզում էին հայտարարել եւ հինգ տարի անց ձերբակալել էին Իսպանիայում: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < July 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel