amga.tv

Switch to desktop Register Login

Ալյասկայում ինքնաթիռ է կործանվել

aly 8Ալյասկա նահանգում երկուշաբթի օրը փոքր ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդել են ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդից, նշելով, թե De Havilland Canada DHC-3 Otter մակնիշի մասնավոր ինքնաթիռում գտնվող ուղեւորները, ընդհանուր առմամբ 10 մարդ, զոհվել են: Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մեյգըն Պիտըրսի խոսքերով, ինքնաթիռն ընկել է Սոլդանա քաղաքի օդանավակայանում թռիչքից անմիջապես հետո: Օդ բարձրանալուց րոպեներ անց ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով այն չի կարողացել բարձրություն հավաքել եւ կործանվել է: Մինչ հրշեջների ժամանումը, ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է: Օդանավում եղել են մեկ օդաչու եւ 9 ուղեւոր: Նրանց ինքնությունը ճշտվում է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version