Created on Tuesday, 11 June 2013 23:26 Written by AMGA TV
Ջեյսըն Ֆըրմընն առաջադրվել է ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդակցությունների խորհրդի նախագահի պաշտոնում: Associated Press-ի փոխանցմամբ, նա կփոխարինի Ալըն Քրյուգըրին: Նախագահ Օբաման 42-ամյա Ֆըրմընին անվանել է իր սերնդի ամենափայլուն տնտեսական ուղեղներից մեկը: -Չնայած մեր տնտեսությունն աճում է, դեռեւս միջին դասին պատկանող շատ ընտանիքներ զգում են, որ ավելի ու ավելի շատ են աշխատում, սակայն, միեւնույն է, չեն հասցնում: Տնտեսական անհավասարությունը դեռ աճում է մեր հասարակությունում: Շատ երեխաներ են ապրում աղքատության մեջ,- ասել է Օբաման: