amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ բանակի սերժանտը գործարքի է գնացել

Bales 6ԱՄՆ բանակի սերժանտ Ռաբըրթ Բեյլզը, ով Աֆղանստանի Քանդահարի նահանգում 16 խաղաղ մարդկանց էր գնդակահարել, գործարքի է գնացել քննության հետ. նա խոստովանել է իր մեղքը, որի արդյունքում մահապատժի փոխարեն կդատապարտվի ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Հենրի Բրաունը: Միաժամանակ, ԱՄՆ ռազմական դատարանը պնդում է, որ Բեյլզը դատապարտվի մահապատժի: Բեյլզի գործով դատավարությունը տեղի կունենա հունիսի 5-ին՝ Վաշինգթոնի նահանգի Լյուիս-ՄըկՔորդի բազայում: Քննության տվյալներով՝ 2012-ի մարտի 11-ի գիշերը Ռաբըրթ Բեյլզը լքել է իր զորամասի տարածքը, մտել հարեւանությամբ գտնվող երեք տներ եւ կրակ բացել այնտեղ գտնվողների վրա` սպանելով 17 անզեն աֆղանցիների, այդ թվում երեխաների: Սերժանտ Բեյլզը 2003-2010 թվականների ընթացքում երեք անգամ գործուղման է եղել Իրանքում, որտեղ կոնտուզիա է ստացել: Նա Աֆղանստան չէր ցանկանում մեկնել: Ռաբըրթ Բեյլզի կնոջն ու երկու փոքրիկ երեխաներին տեղափոխել են ամերիկյան բազայի տարածք, քանի որ Թալիբան շարժման անդամնեը խոստացել են վրեժ լուծել խաղաղ բնակիչների սպանության համար 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version