A+ A A-

Չինաստանում նորածնին հանել են կոյուղու միջից

babb 5Չինաստանի Չժեցզյան նահանգում հրշեջների ու փրկարարների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել փրկել շենքերից մեկի կոյուղում հայտնված նորածնի կյանքը։ Փրկարարները կանչվել են, երբ շենքի բնակիչները տարօրինակ մանկական լացի ձայն են լսել, սակայն չեն կարողացել հայտնաբերել երեխայի գտնվելու վայրը։ Արդյունքում փրկարարները հայտնաբերել են լքված տղային եւ նրան փրկելու համար սղոցել 4 սմ հաստությամբ խողովակը։ Նրանցից մոտ 1 ժամ է պահանջվել զգուշորեն սղոցելու ու նորածնին դուրս բերելու համար, եւ նրա հետ միասին տեղափոխել հիվանդանոց: Այնտեղ փրկարարներն ու բժիշկները հանել են երեխային: Պարզվել է, որ փոքրիկը 2 ժամ գտնվել է այդ վիճակում եւ դեմքի ու ոտքերի հատվածում քերծվածքներ ստացել։ Նորածինն ընդամենը երկու օր առաջ էր ծնվել, եւ կշռել է 2,3 կգ: Խողովակի տրամագիծը եղել է 10 սմ: Ոստիկանությունը գործը քննում է որպես սպանության փորձ, երեխայի հետ նման դաժան կերպով վարվել է մայրը՝ անմիջապես ծննդաբերելուց հետո. փրկարարները տղային ընկերքով են հայտնաբերել: Իրավապահները գտել են երեխայի մորը, ով խոստովանել է, թե ցանկանում էր ազատվել երեխայից: Տղային անվանել են Երեխա թիվ 59` հիվանդանոցի ինկուբատորի համարով:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < May 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel