amga.tv

Switch to desktop Register Login

Հոնդուրասի հանցախմբերը հրադադար են հայտարարել

salva 7Սան-Պեդրո-Սուլա քաղաքում Հոնդուրասի երկու ամենախոշոր եւ վտանգավոր հանցախմբերը զինադադար են հայտարարել: Զինադադարի մասին բանտերում անցկացված երկու տարբեր մամուլի ասուլիսներում հայտարարել են Մարա Սալվատրուչա հանցախմբի ներկայացուցիչները եւ 18in street gang-ի պարագլուխը: -Մենք հույս ունենք, որ հասարակությունը եւ իշխանությունները մեզ կներեն այն չարիքի համար, որ մենք հասցրել ենք իրենց,- ասել է պարագլուխ Մարիոն: Հանցախմբերը հույս ունեն, որ իշխանություններն իրենց անդամներին աշխատատեղեր կառաջարկեն եւ կօգնեն վերականգնվել հասարակության մեջ: Կառավարությունն արդեն հայտարարել է, որ ողջունում է զինադադարը, որի բանակցությունները, կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ, տեւել են ութ ամիս: 2012 թ. նույն հանցախմբերի միջեւ զինադադար էր կնքվել նաեւ հարեւան Էկվադորում: Այդ երկրի կառավարության տվյալներով՝ 14 ամսվա ընթացքում երկրում սպանությունների թիվը կրճատվել է 52 տոկոսով: Հոնդուրասում, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2011 թ. կատարվել է առնվազն 92 կանխամտածված սպանություն՝ 100 հազար մարդու հաշվարկով, ինչն ամենաբարձրն է աշխարհում: Ամեն օր երկրում բռնարարքների զոհ է դառնում առնվազն 20 մարդ: Մարա Սալվատրուչա եւ Մարա 18 հանցախմբերը գործում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Սալվադորի, Հոնդուրասի եւ Լատինական Ամերիկաների այլ երկրների տարածքում, զբաղվում են թմրանյութերի տարածմամբ եւ շորթումով: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version