Created on Wednesday, 20 June 2012 23:06 Written by AMGA TV
Ռազմական հետաքննությունը խորհուրդ է տվել կարգապահական միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի 7 զինվորների նկատմամբ՝ կապված Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում Ղուրանի օրինակների այրման հետ: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, ԱՄՆ զինված ուժերի նեերկայացուցիչը գաղտնիության պայմաններում հայտնել է, որ կատարվածի մասին հաշետվությունն ուղարկվել է Պենտագոն եւ այս պահին քննարկման ընթացքի մեջ է: Հիշեցնենք. փետրվարին Ղուրանն այրելու դեպքերը անկարգությունների տեղիք տվեցին եւ հանգեցրին ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա հարձակումների: