amga.tv

Switch to desktop Register Login

Բոսթոնի մարաթոնի խորհրդանշական ավարտը

FINISH 6Բասթընյան մարաթոնի մասնակիցները, որոնք չէին հասել ավարտին ապրիլի 15-ի ահաբեկչության պատճառով, կարողացել են ավարտել վազքը շաբաթ՝ Հիշատակի ազգային տոնի նախօրեին։ Խորհրդանշական վազքին մասնակցել է մոտ 2.000 մարդ: -Հազարավոր վազորդների երազանքը պայթեցվել էր Բասթընյան մարաթոնում հարձակման ժամանակ։ Նրանք, ովքեր չեն կարողացել հասնել վերջին կետին, շատ ծանր ապրումներ ունեն, որոնք հնարավոր չէ արտահայտել բառերով։ Մենք պետք է ավարտենք այն, ինչ սկսել ենք։ Մեզ անհրաժեշտ է այն զգացողությունը, որը բերում է միայն մարաթոնի ավարտը,- ասել է Երկրորդ շանս խնդրագրի նախաձեռնողը։ 5.700 մասնակիցներ չկարողացան ավարտել 42 կմ-ոց վազքուղին 2 պայթյունների պատճառով, որոնք իրականացվել էին ապրիլի 15-ին Բասթընում։ Նրանցից շատերը կարծում են, որ Երկրորդ շանս նախաձեռնությունը կարող է վերադարձնել նորմալ կյանքին թե մարաթոնի մասնակիցներին, թե քաղաքի բնակիչներին՝ ապացուցելով, որ ահաբեկչությունը չի կարող կոտրել իրենց կամքը։ Իսկ տղամարդկանց մարաթոնի հաղթող, եթովպացի Լելիսա Դեսիսան հայտարարել է, թե մտադիր է վերադառնալ Բասթըն ու իր մեդալը հանձնել քաղաքապետարանին՝ ի հարգանք մարաթոնի օրն իրականացված ռմբային հարձակման զոհերի հիշատակին։ Այս մասին Դեսիսան հայտնել է Ադիս Աբեբայում ամերիկյան դեսպանատաը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջան Քերրիի հետ հանդիպման ժամանակ։ 20-ն անց երիտասարդն ասել է, թե սպորտը երբեք չպիտի մարտադաշտ դառնա։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version