amga.tv

Switch to desktop Register Login

Քրքորյանը մեղադրում է նախկին կնոջը

kerk 6Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանը հերքել է նախկին կնոջ խոսքերը, թե ինքը պատանդառված է, վատ վիճակում եւ խնամքի կարիք ունի: Քըրք Քրքորյանը ստախոս եւ ագահության մոլուցքով տառապող է անվանել իր նախկին կնոջը: Լիզան հասարակ ստախոս է: Միակ մարդը, որի հանդեպ նա երբեւէ հոգ է տարել, դա հենց ինքն է,-ասել է Քրքորյանը: Նա պատմել է, որ Լիզան խաբեության է դիմել նույնիսկ այն ժամանակ, երբ փորձել է իրեն ապացուցել, որ Կիրան իր աղջիկն է: Նա պատմել է, որ իր նախկին կինն իր մոտ է բերել իր իսկական երեխայի DNA-ն եւ հավատացրել է իրեն, որ դա Կիրայի DNA-ն է եւ նա իր աղջիկն է: Թեեւ Քըրքը պարզել է, որ Կիրան իր աղջիկը չէ, սակայն համաձայնել ի բարօրություն նրա՝ վճարել երեխային հատկացվող ալիմենտները: -Սակայն նա հետ եկավ եւ նորից սկսեց ինձնից գումարներ պահանջել,-ասել է Քրքորյանը: Նա հերքել է լուրերն այն մասին, թե ինքը վատ վիճակում է եւ խնամքի կարիքն ունի: Նա նշել է, որ դա Լիզայի հերթական սուտն է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version