amga.tv

Switch to desktop Register Login

Շերիֆ Արփայոյին մեղադրել են

arpayo 4Արիզոնա նահանգի Մարիկոպա քաունթիի լեգենդար շերիֆ Ջո Արփայոյի աշխատանքի մեթոդները դաշնային դատարանի կողմից ճանաչվել են հակասահմանադրական: Արփայոն հատուկ մանրակրկիտ ստուգումների է ենթարկել լատինաամերիկացիներին, ինչի պատճառով նրան հաճախ մեղադրել են ռասիզմի մեջ: Դատավորների կարծիքով` Մարիկոպայի շերիֆը խախտել է լատինաամերիկացի վարորդների իրավունքները, ինչի կապակցությամբ դատարանն անհրաժեշտ է համարել արգելել նրան էթնիկ պատկանելությունը որպես պատճառ օգտագործել` վարորդներին կամ ուղեւորներին կանգնեցնելու եւ ձերբակալելու համար: Արփայոյի դեմ առաջին հայցը 2007թ. ներկայացրել է մի մեքսիկացի զբոսաշրջիկ, որը հայտարարել էր, որ իրեն անօրինական ձերբակալել են 10 ժամով: Արափիոն խուսափել է մեկնաբանություններից, սակայն՝ պատրաստվում է բողոքարկել դատավորի որոշումը։

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version