amga.tv

Switch to desktop Register Login

Նոր սկանդալ բանակում

 
 banak 5ԱՄՆ բանակը հետաքննում է տեղեկատվությունը Ալյասկա նահանգում Ֆորթ-Գրիլի հրթիռատիեզերական հրամանատարությունում սեքս-սկանդալի մասին տեղեկատվությունը: Ստորաբաժանման հրամանատարներին մեղադրում են կին զինվորների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Դեռեւս պարզ չէ, արդյոք այս դեպքերում կիրառվել է բռնություն կամ հոգեբանական ճնշում: Սակայն անգամ փոխադարձ համաձայնության դեպքում սեռական հարաբերությունները մի շարք դեպքերում արգելված են: Վերջին շաբաթներին ԱՄՆ զինված ուժերի միանգամից մի քանի սպաներ ձերբակալվել կամ հեռացվել են ծառայությունից խախտումների կամ սեռական բնույթի հանցագործությունների համար: Այս գործերը մեծ արձագանք են գտել Պենտագոնի ներկայացրած վիճակագրության ֆոնի վրա, որի համաձայն` բանակում տարեկան տեղի են ունենում 26 հազար անցանկալի սեռական շփումներ: Սակայն նման դեպքերից միայն 3400-ն են հայտնի դառնում բարձրագույն ատյաններին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version