Created on Saturday, 18 May 2013 02:44 Written by AMGA TV
Ամերիկյան գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Օրեգոնցի գիտնականների խումբը հայտարարել է մարդու սաղմի կլոնավորմամբ ցողունաբջիջներ ստանալու մասին: Մարդու սաղմի կլոնավորմամբ ստացված ցողունաբջիջները մեծ ներուժ ունեն, հայտնել է գիտնականներից մեկը: Դրանցով կարելի է նոր երիկամ, սրտամկան, ուղեղային հյուսվածք եւ մարդկային օրգանիզմի այլ բջիջներ աճեցնել: Նոր մեթոդը թույլ կտա բուժել Պարկինսընի հիվանդությունը, ցրված սկլերոզը եւ ողնաշարի վնասվածքները: Գիտնականները խումբը հետազոտություններ են իրականացրել ոչ միայն մարդու, այլեւ կապիկի բջիջների վրա: Նախկինում մի քանի փորձեր անհաջող են եղել, քանի որ մարդկային ձվաբջիջները ավելի խոցելի են եղել: Ընդ որում, գիտնականները նշում են, թե իրենց բացահայտումը դժվար թե օգտակար լինի նրանց համար, ովքեր գձտում են կլոնավորել մարդուն: Կլոնավորման հակառակորդներն արդեն մարդու սաղմի կլոնավորման արգելք սահմանելու պահանջ են ներկայացրել՝ հայտարարելով, որ բժշկության մեջ ցողունաբջիջներ ստանալու այլընտրանքային ձեւեր կան՝ ավելի մատչելի եւ էթիկայի տեսանկյունից նվազ վիճելի: Ցողունաբջիջների կիրառումը բժշկության զարգացման նոր հիմնասյուն է: Բժիշկները հույս ունեն այդկերպ բուժել մինչ օրս անբուժելի համարվող հիվանդությունները: