amga.tv

Switch to desktop Register Login

Արիել Կաստրոյին մեղադրանք է առաջադրվել

Երեք կանանց առեւանգած Օհայոյի բնակիչ Արիել Կաստրոյին մարդկանց առեւանգման եւ բռնաբարության մեղադրանքներ են ներկայացվել: Դատարանը նրա համար 8 մլն դոլար գրավի castrrr 5գումար է նշանակել: Հիշեցնենք, որ չարագործն իր պատանդներին ավելի քան 10 տարի պահել էր Քլիվլընդ քաղաքի իր տանը: Նրա հետ ձերբակալվել են նաեւ եղբայրները` Պեդրոն եւ Օնիլը, սակայն վերջիններիս մեղադրանքներ չեն ներկայացվել: Ոստիկանությունը հայտնել է, որ նրանք չեն մասնակցել Արիելի հանցանքներին: Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ըմենդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ըմենդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջասըլինը: Արիելի առեւանգած երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել: Հիշեցնենք, նախկինում հաղորդվել էր, որ դպրոցական ավտոբուսի վարորդը կանանց գերության մեջ էր պահել ճոպանների եւ շղթաների միջոցով` նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության: Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել չհուսահատվել։ Հայտնի է, որ Արիել Կաստրոն ունի մեծ տղա եւ աղջիկ` Էնթընին եւ Էմիլին: Էմըլին բանտում է. նրան 25 տարվա ազատազրկման են դատապարտել`իր 11 ամսական աղջկա կոկորդը կտրելու փորձի համար: Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի առաջ առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version