amga.tv

Switch to desktop Register Login

Գողություն հայկական եկեղեցուց

church 4Սանտա Անայում ոստիկանությունը դիմել է հանրությանը օգնության խնդրանքով` պարզելու Օրընջ Քաունթիի հայկական եկեղեցուց կատարված գողության կասկածյալներին: Երեք տղամարդիկ կասկածվում են մայիսի 1-ի գիշերը 5315 W. McFadden Avenue հասցեում գտնվող Քառասուն նահատակների եկեղեցուց կատարված գողության մեջ: Ըստ ոստիկանության, նրանք բացել են ետեւի դուռն ու գողացել մոտ 15 հազար դոլարի թանկարժեք իրեր: Նրանք եկեղեցուց փախել են մոխրագույն սեդանով: Ըստ նկարագրության, կասկածյալներից մեկը 30-35 տարեկան սպիտակամորթ է, շագանակագույն մազերով, երկրորդը` 40-45 տարեկան ճաղատ տղամարդ է, իսկ երրորդը` 35-40 տարեկան: Սանտա-Անայի դետեկտիվները կարծում են, որ նրանք մեղսակից են երեք այլ գողություններում եւս։ Տեսախցիկը նկարել է գողերին ոստիկանություն դիմում է հանրությանը Ցանկացած տեղեկատվություն ունենալու դեպքում կարող եք կապվել Սանտա-Անայի ոստիկանության հետ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version