Created on Wednesday, 20 June 2012 03:50 Written by AMGA TV
The Daily Mail-ը գրում է, որ միայնակ լինելը կարող է զգալիորեն կրճատել մարդու կյանքը: Այս մասին ասված է երկու նոր հետազոտության մեջ, որոնք հրապարակվել են Ներքին բժշկության արխիվները ամսագրում: Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վեց տարի շարունակ հետազոտել են 60-ն անց տարիքի 600 հոգանոց մարդկանց մի խումբ եւ հայտնաբերել, որ նրանց համար, ովքեր իրենց միայնակ էին զգում հետազոտության ընթացքում մահանալու ռիսկը երկու անգամ ավելին էր: