Created on Thursday, 25 April 2013 03:09 Written by AMGA TV
Երեւանում ապրիլի 23-ին, 77 տարեկան հասակում, քաղցկեղից մահացել է ամենատարեց հայ օրենքով գողերից մեկը՝ Ռաֆիկ Խոյեցյանը, ով հայտնի է Խոյ մականունով: Բնիկ երեւանցի Ռաֆիկ Խոյեցյանը համարվում էր հին սերնդի ամենաազդեցիկ ու հայտնի հայ օրենքով գողերից մեկը: Վերջին տարիներին նա հեռացել էր քրեական կյանքից՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ իր լիազորությունները հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին: Օրենքով գողի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ այդ կապակցությամբ, սպասվում է, որ Երեւան կժամանեն հետխորհրդային ողջ տարածքում գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներ: