Created on Wednesday, 20 June 2012 03:32 Written by AMGA TV
Երեկ՝ հունիսի 18-ին սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 9.10-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին եւ հայտնել, որ Այգեստան գյուղում կրակոց է հնչել եւ կա վիրավոր անձ: Արարատի մարզային վարչության եւ Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը բացահայտել է տեղի ունեցածը: Այդ օրը նույն գյուղի բնակիչ 86-ամյա Հոկտեմբեր Գրիգորյանը իր մոտ եղած որսորդական անօրինական հրացանով սպանելու դիտավորությամբ իր տան խորդանոցում կրակել է համագյուղացի 57-ամյա Մամիկոն Մանուկյանի վրա՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք: Մամիկոն Մանուկյանը այս պահին գտնվում է Արտաշատի հիվանդանոցում: Նա հրազենային վնասվածք է ստացել սեռական օրգանների շրջանում: Քննիչի որոշմամբ, Հոկտեմբեր Գրիգորյանը ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք հրացանը, քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: