Created on Tuesday, 19 June 2012 23:04
Мicrosoft ընկերությունը Լոս-Անջելեսում ներկայացրել է սեփական արտադրության պլանշետային Surface համակարգիչը: Այն նպատակ ունի մրցակցել համաշխարհային առաջատար դարձած iPad-ի հետ: Շնորհանդեսին նորույթը ներկայացրել է Windows-ի ստորաբաժանման ղեկավար Սթիվըն Սինովսկին: Surface-ի էկրանի մակերեսը կազմում է 27 սմ: Գլխավոր առանձնահատկությունը ներկառուցված ներդիրն է, որ կարող է միաժամանակ եւ ստեղնաշարի դեր կատարել: -Դա բավական հետաքրքիր է, քանի որ բոլորս էլ նման մի բանի սպասում էինք: Ես նկատի ունեմ շարժուն համակարգիչը, որ կարելի է ամեն տեղ վերցնել, նաեւ ավելի պրակտիկ կլինի, քան ներկայումս գոյություն ունեցողները,- նշել է այցելուներից մեկը: -Ես բավական երկար եմ մարզվել, որ գրել սովորեմ iPad-ի վրա, ուստի ստեղնաշարը վերադաձնելու գաղափարը չափազանց հետաքրքեց,- նկատել է Мicrosoft-ի մեկ այլ երկրպագու: Ընկերությունը դեռ չի հաղորդել նորույթի գինը, փորձագետները կարծում են, որ այն կվաճառվի 399-ից 499 դոլարով` կախված հիշողությունից, որն ավելին է, քան iPad-ինը: Պլանշետի ստեղծումը հարկադրված քայլ էր Мicrosoft-ի համար Apple-ի հետ դաժան մրցակցությանը դիմակայելու համար: Նորույթն աշխատելու է Windows 8 օպերացիոն համակարգով եւ վաճառքի կհանվի տարեվերջին: