Created on Tuesday, 19 June 2012 22:20 Written by AMGA TV
Մալիբուի 28-ամյա բնակչին կալանավորել են դեռահասի առեւանգման մեղադրանքով: Նա 17-ամյա աղջկան առեւանգել էր դպրոցի ճանապարհին: Ոստիկանության փոխանցմամբ, Ալեքսիս Ֆենտոզզին հունիսի 12-ին, վաղ առավոտյան ներխուժել է զոհի մեքենան, եւ փորձել առեւանգել աղջկան: Նա մի քանի պտույտ է արել, ապա կանգնել լիցքավորման կայանում: Այդ ժամանակ աղջկան հաջողվել է ասել կատարվածի մասին անցորդներից մեկին, ով էլ ոստիկանություն է զանգահարել: Ալեքսիս Ֆենտոզզին փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից: Կասկածյալին առաջադրվել է առեւանգման, ավտոմեքենայի գողության, վանդալիզմի, երեխայի նկատմամբ բռնության եւ փախուստից փախչելու մեջ: Դատարնը վճռել է նրա նկատմամբ 2 մլն դոլարի գրավի վճիռ կայացնել: