Created on Tuesday, 19 June 2012 22:03 Written by AMGA TV
Յուտայից Փարիզ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոլթ-Լեյք-Սիթիի օդանավակայանում: Delta Flight ավիաընկերության Boeing-ի վերելքը սկսվել է ըստ ժամանակացույցի, սակայն արդեն թռիչքի առաջին րոպեներից խնդիրներ են ծագել, ինքնաթիռի անիվներից մեկի դողը պայթել է: Boeing-ը ստիպված է եղել երկու ժամ պտտվել օդում` վառելիքը ծախսելու նպատակով, եւ միայն դրանից հետո կարողացել է հանգիստ վայրէջք կատարել: Ինքնաթիռում 198 ուղեւորներ են եղել, որոնց տեղափոխել են օդանավակայան, մինչ սպասարկման ծառայությունները վերանորոգում են իրականացրել: Թիվ 89 չվերթի Boeing 767ER-300 ինքնաթիռը շարունակել է ճանապարհը եւ բարեհաջող վայրէջք կատարել Փարիզի Շառլ դե-Գոլ օդանավակայանում: