amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման ընդունել է չորս երկրների նախագահների

afri 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Սպիտակ տանն ընդունել է աֆրիկյան չորս երկրների ղեկավարների: Վարչակազմի կարծիքով, դա լավ հնարավորություն է Աֆրիկայի երկրների հետ առեւտրի ծավալներն ավելացնելու համար: Օբամայի հյուրերն են եղել Մալավիի նախագահ Ջոյս Բանդան, Սենեգալի նախագահ Մակի Սալը, Սիերա-Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոման եւ Կաբո-Վերդեի վարչապետ Ժոզե Մարիա Պերեյրա Նեւեսը: Սպիտակ տան փոխանցմամբ, Միացյալ Նահանգները սերտ հարաբերություններ են պահպանում այդ չորս երկրների հետ: Հաղորդվում է նաեւ, որ նախագահ Օբաման պատրաստ է համագործակցել Աֆրիկայի կայուն եւ զարագցող ժողովրդավարական երկրների հետ: չորս երկրների նախագահները կլինեն նաեւ Պենտագոնում, որտեղ կբանակցեն նախարար Չակ Հեյգըլի հետ: Քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարի եւ նավարկության անվտանգության հարցերը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version