A+ A A-

Կաթոլիկ եկեղեցին տաս միլիոն դոլար փոխհատուցում կվճարի

mah 5Հռոմի կաթոլիկ եկեղեցու Լոս Անջելեսի արքեպիսկոպոսի շահերը ներկայացնող փաստաբանը հաստատել է, որ եկեղեցին գրեթե 10 մլն դոլար փոխհատուցում կվճարի կաթոլիկ եկեղեցու կողմից գործադրված սեռական բռնության հետեւանքով տուժածներին: Մոլագար քահանային իր պաշտպանության տակ էր վերցրել կարդինալ Մըհոնին: Պատմությունը, որի մեջ խառնված էր նախկին հոգեւորական Մայքլ Բեյքըրը, շարունակվում է 1990-ի վերջից, երբ նրա դեմ մեղադրանք ներկայացվեց մանկապղծության համար: Վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Բեյքըրն ինքը խոստովանել էր իր մեղքը Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Ռոջեր Մըհոնիին, ով որոշել էր հարցը չբարձրաձայնել եւ նրան տեղափոխել էր այլ եպիսկոպոսարան, ուր նա շարունակել էր իր մեղսագործությունները: Մոտ ժամանակներս դատարանը կքննի Բեյքըրի դեմ ներկայացվող 2 մեղադրանքները անչափահասների բռնաբարության գործով: Դատարանն արդեն հայտարարել է, որ ենթադրվող զոհերը իրավասու են հոգեւորականից ավելի մեծ չափով գումար պահանջել: Դեպքը բացահայտելուց հետո 77-ամյա կարդինալ Ռոջեր Մըհոնին դրել էր թեմի առաջնորդի լիազորությունները, սակայն օրեր առաջ գնացել էր Վատիկան` պապի ընտրությանը: Ամերիկյան կաթոլիկները դիմել էին Վատիկանին` զրկելու Մահոնիին ընտրության իրավունքից, սակայն նրանց խնդրանքը մերժվել էր: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < March 2013 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel