amga.tv

Switch to desktop Register Login

Մայրուղին փակած բայքերին ձերբակալել են

biker 5Կալիֆոռնիայում ձերբակալել են չորս բայքըրների, որոնք մասնակցել են ամուսնության առաջարկի յուրօրինակ արարողությանը, որի համար հարյուրավոր մոտոցիկլիստներ փակել էին մայրուղին: Հասարակական կարգի գլխավոր խախտողը 24-ամյա Էկտոր Մարտինեսն է, ում նաեւ արագության գերազանցման մեղադրանք է առաջադրվել: Նշենք, որ մոտ 250 մոտոցիկլիստներ Կալիֆորնիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում` Քովինա քաղաքի մերձակայքում ֆլեշմոբ էին կազմակերպել` մասնակիցներից մեկն իր սիրելիի սիրտն ու ձեռքն էր խնդրել: Լոս Անջելեսի մերձակա ավտոմայրուղով ընթացող մոտոցիկլիստներն անսպասելի կանգնել եւ դադարեցրել էին մայրուղու մի հատվածի երթեւեկությունը: Ապագա փեսան` 24-ամյա Հեկտոր Մարտինեսն, իր սիրելիի` Փեյջ Ֆերնանդեսին խնդրել է պատրաստվել ոչ մեծ շոուի: Միջադեպը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին, սակայն ոստիկանությանը նոր է հաջողվել պարզել իրավախախտների ինքնությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version