amga.tv

Switch to desktop Register Login

Մեքսիկայում ընթանում է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը

G20 1Մեքսիկայի Լոս Կաբոս առողջարանային քաղաքում ընթանում Է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի գլխավոր թեման եվրոյի գոտու ճգնաժամն Է: Մասնակիցներից շատերը կտրուկ արտահայտություններով դատապարտել են ճգնաժամի դեմ մղվող պայքարում եվրոգոտու երկրների անվճռականությունը: G-20-ի ղեկավարները կոչ են արել Եվրոպայի երկրներին շտապ միջոցներ ձեռնարկել եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու համար: Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, որոնք համատեղ հայտարարություն են ընդունել:Վեց էջանոց փաստաթուղթը, մասնավորապես, բովանդակում է երկու երկրների դիրքորոշումները տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Աֆղանստանը: Այսպես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն ընդգծել են Սիրիայի ժողովրդին իր հետագա զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները նաեւ Թեհրանից պահանջել են ամբողջովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Պուտինը եւ Օբաման պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար: Ինչ վերաբերում Է Աֆղանստանին, ապա երկու երկրների ղեկավարները հավաստել են պատրաստակամությունն օժանդակելու այդ երկրում ահաբեկչության եւ թմրամաքսանենգության դեմ պայքարին: Հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են հասել շարունակելու երկխոսությունը, չնայած տարաձայնություններին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version