amga.tv

Switch to desktop Register Login

Գլենդելում 19-ամյա հայը վրաերթի է ենթարկել տարեց կնոջը

glen 8Գլենդեյլ քաղաքում 19-ամյա հայ երիտասարդը թմրանույթի ազդեցության տակ վրաերթի է ենթարկել 81-ամյա մի հայուհու. կինը մահացել է: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, կեսգիշերին մոտ. Արմեն Ավանիսյանն իր Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով Հյուսիսային Գլենդեյլում Central Avenue-ի վրա հարվածել է փողոցն անզգուշությամբ հատող Քնարիկ Թոմասյան-Շամլյանին: Տարեց կինը ստացած վնասվածքներից տեղում է մահացել է: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ երիտասարդ վարորդը սահմանված արագությունը չի գերազանցել: Սթափության վիճակի զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ Արմենը թմրանյութի ազդեցության տակ է. մարիխուանա է օգտագործել: Արմեն Ավանիսյանը ձերբակալվել է եւ նրան առաջիկայում պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version