amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման ընթրել է հանրապետական սենատորների հետ

DINNER 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ ուշ երեկոյան ընթրել է հանրապետական սենատորների հետ: Պետության ղեկավարն ընթրիքից գոհ է մնացելԸնթրիքի գումարը Բարաք Օբաման անձամբ է վճարել, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ըստ Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի` այդ ընթրիքին մասնակցել են ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության 12 սենատորներ, այդ թվում՝ Ջան ՄըքՔեյնը, Լինդսի Գրեեմը եւ Բաբ Քորքըրը: Հայտնի չէ, թե դեմոկրատ Բարաք Օբաման ինչ թեմաներ է քննարկել հանրապետական սենատորների հետ: Սակայն լրագրողները պարզել էին, որ  ընթրիքին հիմնական թեման եղել է բյուջեի կրճատման հետեւանքները նվազագույնի հասցնելը: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմանավորվածությունների են հանգել սենատորներն ու նախագահը, սակայն դուրս գալիս նրանք բավական բարձր տրամադրություն են ունեցել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version