amga.tv

Switch to desktop Register Login

Սիդնեյում առգրավել են 450 միլիոն դոլարի մետամֆետամին

meth 6Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է մետամֆետամինի ռեկորդային խմբաքանակ, որը մաքսանենգները քիմիկատների բեռի հետ փորձում էին Չինաստանից մտցնել Սիդնեյ: Հարավային Նոր Ուլեսի ոստիկանության ներկայացուցիչ էնդրու Սցիպիոնեն հաղորդել է, որ առգրավվել է 585 կգ սինթետիկ թմրանյութ, որի խմբաքանակը կարող էր վաճառվել 448 միլիոն ԱՄՆ դոլարով: Գործողության շրջանակներում ձերբակալվել է երեք մարդ` Ավստրալիայի, Սինգապուրի եւ Հոնգկոնգի քաղաքացիներ, թեեւ ոստիկանությունը չի բացառում նոր ձերբակալությունների հնարավորությունը: Կասկածյալներին ցմահ ազատազրկում է սպառնում: Թմրանյութը Ավստրալիա է բերվել նավով, որը բեռնված էր մաքրող նյութերով եւ Սիդնեյ էր ժամանել Շենչժենից: Թմրանյութն առգրավվել է չորս ամիս տեւած հետաքննության ընթացքում որը սկսել էին, երբ տեղեկություն էր ստացվել, թե Սիդնեյի Վեսթ-Սայդ շրջանի պահեստներից մեկում կասկածելի գործունեություն են ծավալել: Հետաքննությանն օգնել են նաեւ չինացի իրավապահները: Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանվել էր 2012 թ. հուլիսին, Սիդնեյում իրավապահներն առգրավել էին 306 կգ մետամֆետամին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version