amga.tv

Switch to desktop Register Login

Վետերանը կարողացել է ազատվել կողոպտիչներից

robb 3Քալիֆորնիայի նահանգի Շերմըն Օաքս քաղաքում 80-ամյա ոսկերիչ Չաք Լիրին ինքնուրույն կարողացել է ազատվել երկու զինված կողոպտիչներից: Հանցագործները ենթադրել են, որ 80-ամյա տղամարդուն հեշտությամբ կկարողանան վնասազերծել, չկասկածելով, որ գործ ունեն Կորեայի եւ Վիետնամի պատերազմներիի վետերանի հետ: -Ես ընդամենը պաշտպանել եմ իմ սեփականությունը,- հայտարարել է Riverton Jewelers ոսկերչական խանութի սեփականատեր Չակ Լիրին, խոստովանելով, որ սկզբում գողերին հաճախորդի տեղ է դրել: Ողջ միջադեպը նկարահանել են անվտանգության տեսախցիկները: Կադրում երեւում է, թե ինչպես է տարեց տղամարդը հարձակվում կողոպտիչների վրա, երբ նրանք սկսում են կոտրել ապակե դարակները: Գողերն արագ կողոպուտի հույս են ունեցել, բայց վետերան ծերունոին հարձակվել է նրանց վրա` մուրճերի հարվածներին դիմադրելով ձեռքերով: Հանցագործներին հաջողվել է փախչել, նրանք վերցրել են մոտ 20 ժամացույց` 40 հազար դոլար արժեքով: Ոստիկանությունը հետազոտել է տեսախցիկները եւ պարզել, որ գողերը նախօրեին այցելուի անվան տակ եղել են խանութում: Այժմ ընթանում են նրանց որոնումները: Իսկ խիզախ ծերունին նշել է, թե 32 տարվա աշխատանքի ընթացքում իր հետ առաջին անգամ է նման բան լինում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version