amga.tv

Switch to desktop Register Login

Ապօրինի ներգաղթյալներին սկսել են ազատ արձակել

detained 4ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը սկսել է ազատ արձակել ճաղերի ետեւում գտնվող ապօրինի ներգաղթյալներին: Այդ մասին հայտարարել է Ներգաղթի եւ մաքսային ոստիկանությունը: ICE-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջիլլիան Քրիշչընսենի խոսքով, ոստիկանությունը քննարկել է մի քանի հարյուր գործեր այն ներգաղթյալներից, որոնք պահվում էին երկրի բոլոր բանտերում, եւ ազատ է արձակել նրանց: Նա նշել է, թե բանտային ազատազրկումը փոխարինվում է հսկողությամբ, ինչն ազատության սահմանափակման ավելի տեղին եւ քիչ ծախսատար միջոց է: Բարաք Օբամայի վարչակազմը բազմիցս հայտնել էր սեկուեստրի բացասական ազդեցության մասին, իսկ անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն երկուշաբթի օրը հայտնել էր, թե բյուջետային կրճատումներն առնչվելու են իրենց գերատեսչության առանցքայիան ասպեկտներին, այդ թվում ներգաղթի ռեժիմի պահպանմանը եւ ներգաղթյալների նկատմամբ ձեռնարկվող քայլերին: Նա նաեւ հայտարարել էր, թե նախարարությունը կարող է միջոցներ չունենալ բանտերում ապօրինի ներգաղթյալների համար նախատեսված 34 հազար տեղերը պահելու համար: Ներգաղթի ազգային ֆորումի հաշվարկներով, դեպորտացիայի սպասող յուրաքանչյուր ներգաղթյալի վրա օրական 164 դոլար է ծախսվում: Իսկ ազատության մեջ նրանց վրա ծախվելու է օրական 30 սենթից մինչեւ 14 դոլար: Այս որոշումն արժանացել է հանրապետականների կոշտ քննադատությանը, որոնք ավելի են ուզում խստացնել ներգաղթի օրենսդրությունը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version