amga.tv

Switch to desktop Register Login

դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում

medic 4Դեղատոմսերով բաց թողնվող դեղերից գերդոզավորումը դարձել է Լոս Անջելես Քաունթիում բուժհաստատություններ դիմելու ամենամեծ պատճառը: Այդ մասին ասվում է LA Քաունթիի առողջապահական գերատեսչության ղեկավար Ջանըթըն Ֆիլդինգի հրապարակած զեկույցում: Ըստ այդ փաստաթղթի` դեղամիջոցների հետեւանքով մահացու դեպքերի 61 տոկոսը եղել են անցած տարի բժիշկների դեղատոմսերով տրված դեղերի գերդոզավորումից, ինչպես եւ Լոս Անջելես Քաունթիում 2000-ից 2009 թվականներին թմրադեղերի պատճառով արձանագրված 8,265 մահվան դեպքերի մեծ մասը: Զեկույցի հեղինակը նշել է, թե առողջական խնդիրներ ունեցողների 11 տոկոսը 9-րդ դասարանի աշակերտներ են, իսկ 14 տոկոսը` 11-րդ դասարանի աշակերտներ: Դեռահասները ընդհանուր ցանկում կազմում են 37 տոկոս, որոնց մեծ մասը նշել է, թե սխալ են օգտագործել դեղատոմսերով ստացված դեղերը: Այդ թմրամիջոցների ցանկում ընդգրկված են Codeine, Oxycodone, Morphine, Percocet եւ Fentany դեղամիջոցները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version