A+ A A-

ԱՄՆ-ում մոլեգնում են մրրիկները

snowww 4Միացյալ Նահանգների հարավային շրջաններում մոլեգնում են ձնամրրիկներն ու պտտահողմերը, որոնք ավելի քան հարյուր հազար մարդու առանց էլեկտրաէներգիայի են թողել Թեքսըսի, Արկանզաի, Օկլահոմայի, Միսիսիպիի, Լուիզիանայի եւ Ալաբամայի նահանգներում: Ամբողջ երկրում չեղյալ են հայտարարված հարյուրավոր ավիաչվերթներ: Ամենաշատը տուժել է Ալաբամայի Մոբըլ քաղաքը, որտեղ փոթորիկն ամենաուժեղն է եղել: Բնակիչները մինչեւ հիմա առանց էլեկտրականության են մնացել, տուժել են շենքերը, դպրոցներն ու եկեղեցիները: Իսկ հարեւան Թեքսըսում` Հյուսթընի մերձակայքում զոհերից խուսափել չի հաջողվել՝ ընկած ծառը սպանել է մի մարդու: Լուիզիայում ծառի ընկնելու հետեւանքով զոհվել է 53-ամյա մի տղամարդւ, իսկ Օկլահոմայում մրրիկի հետեւանքով խոշոր վթար է եղել, իրար բախվել են 21 մեքենաներ, եւ դրա հետեւանքով մահացել է 28-ամյա մի կին: ամենախոշոր պտտահողմը տեղի է ունեցել Արկանզա նահանգում, որտեղ, ընդհանուր առմամբ, 100 հազար մարդ է զրկվել հոսանքից։ Բացի այդ, վնասվել են բազմաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։Ուժեղ քամու պատճառով հետաձգվել է մոտ 180 ներքին չվերթ։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն` տարածաշրջանում տարերքի հարվածները կշարունակվեն էլի առնվազն մի քանի օր: Այսօր ձնամրրիկներ են եղել երկրի արեւելյան եւ հյուսիսարեւելյան շրջաններում:  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < December 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel