A+ A A-

Խոշոր վթար Նյու Յորքում

neww 9Նյու Յորքում խոշոր ավտովթար է եղել, որում հայտնվել են մի քանի տասնյակ մեքենաներ: Դեպքը տեղի է ունեցել Լոնգ-Այլընդի հիմնական ավտոմայրուղու վրա: 25 մեքենաների բախման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 33-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, բազմաթիվ մեքենաներ այլեւս պիտանի չեն շահագորման համար: Ոստիկանությունն առայժմ չի հայտնել վթարի պատճառների մասին, հայտնի է միայն, որ դեպքի պահին եղանակը բարենպաստ է եղել, իսկ տեսանելիությունը թույլ է տվել վարորդներին արձագանքել իրադարձությանը: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ վթարի մեղավորը մեծ թրեյլըրի վարորդն է եղել` Ռոքինգհեմի 42-ամյա բնակիչ Ռեյմընդ Սիմոնոն: Նա կորցրել է մեքենայի կառավարումը եւ անցել մարդատար մեքենաների վրայով: Բլու Փոյնթի 68-ամյա մի բնակչուհի մահացել է իր Տոյոտա Քեմրի մեքենայի մեջ: 33 վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: նրանցից մեկի` 57-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է, Stony Brook University Medical Center-ի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ռեյմընդ Սիմոնոյին ոչինչ չի եղել, ընդամենը աննշան քերծվածքներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, առայժմ ձերբակալվածներ չկան:  

Archieve (Other News)

July 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31 1 2 3 4

News Archive

<< < December 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 22 23
24 25 26 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel