A+ A A-

Զինված կողոպուտ Մորենո Վյալիում

moreno 4Ֆուլըրթընում` Կալիֆոռնիայի համալսարանում վերսկսվել են պարապմունքները` ավելի քան 8 ժամ տեւած մեկուսացումից հետո, երբ ոստիկանները որոնում էին երկու կասկածյալների: Միջադեպն ավարտվել է երեկ կեսգիշերին մոտ, եւ ուսանողներին թույլատրվել է վերադառնալ իրենց սենյակները: Երեկ ցերեկը, ժամը 3-ի սահմաններում Մորենո Վյալիի Empire Jewelry եւ Pawn Shop խանութներում զինված կողոպուտ էր եղել: Դրանից հետո ուսանողները հայտնել էին, որ առնվազն երկու զինված մարդու են տեսել: Հատուկ նշանակության ուժերը մինչեւ երեկոյան ժամը 11-ը սենյակ առ սենյակ որոնումներ են իրականացրել, սակայն որեւէ կասկածելի բան այդպես էլ չեն հայտնաբերել: Ոստիկանությունը հայտնել է, որ խանութի աշխատակիցը ծանր հրազենային վնասվածք է ստացել: Մոտ 20 տարեկան տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Ներկայումս տուժածի վիճակը ծանր, բայց կայուն է: Կասկածյալները դեպքի վայրից փախել էին Լեքսըս մակնիշով մեքենայով եւ կանգ առել համալսարանի մերձակայքում: Ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել կասկածյալներից մեկին դեռ ճանապարհին, եւ այժմ նրան հարցաքննում են: Մյուսներին չեն կարողացել գտնել Ֆուլերթընի համալսարանի տարածքում: Սակայան ավելի ուշ ոստիկանությանը հաջողվեց ձերբակալել նրանց։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < December 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel